Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան․ «Նախկինում ոստիկանությունում եղել են մեծ թվով լատենտային իրավախախտումներ, որոնք երբեք չեն հայտնաբերվել, խնդիրները նոր չեն, նոր են վերհանվում»

Նոյեմբեր 24,2022 14:32

«Խորհրդարանական վերահսկողության կարեւորագույն երաշխիքներից մեկն է, որ ոստիկանության ապագա խնդիրների պատասխանատուն լինելու է քաղաքական մարմինը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն՝ անդրադառնալով այսօր հավանություն ստացած նախագծին, ըստ որի` ստեղծվում է ներքին գործերի նախարարություն։

«Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ամեն կոպեկը, որ ծախսվում է, մեծ ֆիլտրներով է անցնում հենց ֆինանսների նախարարությունում, այնուհետեւ խորհրդարանական վերահսկողության միջոցով։ Բավականին բարդ գործընթաց է այդ գումարների ծախսումը եւ դրա վերահսկողությունը շատ մեծ լծակ է լինելու հենց մեր գործադիր իշխանության վրա խորհրդարանի կողմից։ Նաեւ ընդդիմությունն ապագայում հնարավորություն կունենա այս նորաստեղծ մեծ նախարարությանը վերահսկել»,-ասաց փոխնախարարը։

Թե ինչպես է նախարարության ստեղծումը նպաստելու ոստիկանության աշխատանքի որակի բարձրացմանը, Մինասյանն ի պատասխան այս հարցի, ասաց․ «Մեկնարկած բարեփոխումներից մենք տեսնում ենք, որ այն աշխատում է։ Այո խնդիրներ կան, բայց դրանք նոր չեն, ուղղակի նոր են վերհանվում։ Ժամանակին եղել են բավականին մեծ թվով լատենտային իրավախախտումներ, որոնք երբեք չեն հայտնաբերվել, իսկ այսօր ունենք մեկ տասնյակից ավելի օրինակներ, երբ հենց պարեկային ծառայության ոստիկանն է հաղորդում ներկայացնում կաշառք ստանալու մասին։ Պատկերացրեք՝ անցյալում նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին նրան կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930