«MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են:
Հարկ է նշել, որ 2023թ. Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել Երևանի համար արտադրված առաջին ավտոբուսի հնարավորություններին:
Երևանի քաղաքապետարան