Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղեւորները գումարը տալիս են վարորդներին, նրանք էլ գրպանում-տանում են»․ ՔՊ պատգամավոր

Նոյեմբեր 24,2022 14:18

Երեւանում գործում են 16 ավտոբուսային եւ 9 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնց վճարումներն ուղեւորները կատարում են մետաղադրամի միջոցով, սակայն իրականում քաղաքացիների մի մեծ հատված չի մտածում պետության մասին․ այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին՝ բարձրաձայնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Վիճակն այնպիսին է, որ գումարը տալիս են վարորդին, իսկ վարորդները, մեղմ ասած, այդ բոլորը գրպանում-տանում են։ Ի՞նչ անել, որ այս վիճակը չլինի։ Մոտ 200-ից ավելի տրանսպորտային միջոց է այս կերպ աշխատում։ Մոտավոր հաշվարկով, եթե ամեն վարորդ օրական տանում է 10-12 000 դրամ, տարվա կտրվածքով ստացվում է, որ մեկ միլիարդ դրամ չի մտնում պետության բյուջե։ Սա հարվածում է նաեւ տրանսպորտի հետագա զարգացմանը»,-նշեց Հակոբ Ասլանյանը։

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ մետաղադրամով վճարելու համակարգը միջանկյալ է․ «Երբ կլինի միասնական ցանց Երեւանում գոնե 80-90%-ով, կկազմակերպվեն համապատասխան երթուղիները։ Տոմսերի այլ համակարգի կանցնենք, եւ վերահսկողությունը նույնպես կբարձրանա ձեր ասած խնդրի շուրջ։ Եթե երեւույթը չվերացվի, ապա գոնե նվազագույնի կհասցվի»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ուսանողների խնդրանքը փոխանցեց․ մարզային երթուղիների չվացուցակներում պետք է ամրագրվի առավոտյան 7-ին երթ ունենալը, որպեսզի կարողանան ժամանակին դասի հասնել։ Նման խնդիր ունի Մարգարա գյուղը, բայց Բագրատյանը համոզված է, որ այլ համայնքներ եւս ունեն նման հարց։ Արմեն Սիմոնյանը խնդրեց, որպեսզի ուսանողները դիմեն նախարարություն, որպեսզի քննարկեն եւ չվացուցակներում փոփոխություններ անեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930