Լրահոս
Օրվա լրահոսը

Սատարում եմ ԱՀ նախագահի որոշումը: Ի՞նչ կտան մեզ այս փոփոխությունները։ Մեծ հաշվով՝ ոչինչ․ խնդիրը բոլոր ինստիտուտների արդյունավետ կառավարումն է. Կարեն Օհանջանյան. 1in.am

Նոյեմբեր 24,2022 12:04

1in.am. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը նշեց․ «Ինչպես գիտեք, 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած համապետական ​​հանրաքվեում ընդունված սահմանադրական վերջին փոփոխություններից 5 տարուց մի փոքր ավելի է անցել։ Պատերազմը և դրանից հետո հակառակորդից պարտված երկրի կառավարման համակարգի ձևավորումը առաջացրեց Արցախի գործող սահմանադրության որոշ կետերի փոփոխության պահանջներ՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին․ նպատակը հենց դա էր»։

Միևնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, երկրի իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը կարողացավ ցույց տալ իր կենսունակությունը միջկառավարական կառույցների կողմից Ադրբեջանին տոտալ աջակցության համատեքստում և այդ կառույցների ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան չլուծված խնդրի և խնդրի կարգավորումը ներառելու անհրաժեշտության վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցը պահել միջազգային միջկառավարական կառույցների օրակարգում․ «Իսկ այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ կերպ օգնել կարգավորել իրավիճակը, իսկ Ադրբեջանը, օգտագործելով իր նշանակությունն Արևմուտքի համար Ռուսաստանի տոտալ մեկուսացման և մեր տարածքում խաղաղապահ կոնտինգենտ ունեցող երկրի դեմ պատժամիջոցների պայմաններում, շանտաժի է ենթարկում Արևմուտքին, ավելի նպատակահարմար կլիներ կասեցնել և հետ կանչել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ինչն արեց նախագահ Արայիկ Հարությունյանը»։

Օհանջանյանի խոսքով՝ Հարությունյանը հաշվի է առել վերը նշվածը և այն, որ մեր ժողովուրդն այս ամբողջ ընթացքում սթրեսային վիճակում է եղել և միշտ մտածել է. «Ի՞նչ կտա մեզ այս փոփոխությունները»։ Մեծ հաշվով՝ ոչինչ․ «Ղարաբաղում խնդիրը բոլոր ինստիտուտների արդյունավետ կառավարման խնդիրն է։ Առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր է արդյունավետ կառավարել, և սա փաստ է։ Բազմաթիվ հասարակական և քաղաքական ուժեր նախագահին խնդրեցին հետ կանչել նախագիծը և կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հաշվի առնելով վերը նշված գործոնները, ինչը նախագահը արեց։ Ես սատարում եմ նրա որոշումը, բայց միևնույն ժամանակ հորդորում եմ խստորեն և անզիջում վերահսկել կառավարության գործունեությունը։ Այն պայմաններում, երբ մեր ժողովրդի գոյատևման հարց կա, նախագահը չպետք է խնայի ոչ մի պաշտոնյայի, որը չի կարող կատարել իրեն վերապահված պարտականությունները։ Ինձ համար այս մոտեցումն ավելի սահմանադրական է, քան բուն սահմանադրական բարեփոխումները»,-եզրափակեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930