«Որքանով որ գիտեմ, առաջ ԱԱԾ կադրերը պատրաստվում էին Ռուսաստանում։ Հիմա ո՞ր երկրներում են պատրաստվում։ Մենք ե՞րբ պատրաստ կլինենք, որպեսզի մեր կադրերը պատրաստվեն Հայաստանում»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին նման հարց հղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
Անդրանիկ Սիմոնյանը նկատեց՝ այժմ էլ ՀՀ-ն նման հնարավորություն ունի, ուղղակի կադրերը նաեւ այլ երկրներում են պատրաստվում, որպեսզի զարգացող աշխարհում հատուկ ծառայությունների արդյունավետ ու օգտակար փորձն ընդօրինակեն․ «Դա բացառապես այդ նպատակն է հետապնդում եւ պայմանավորված չէ նրանով, որ ՀՀ-ն ի վիճակի չէ իր կադրերին ողջ ծավալով պատրաստել իր երկրում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ