Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործադիրը հաստատեց․ ստեղծվում է ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի գործունեությունը դադարեցվում է

Նոյեմբեր 24,2022 11:45

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ 36 հարակից օրենքներում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն, այսօր հաստատվեց կառավարության նիստում։

Գրիգոր Մինասյան

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ նոր նախարարությանը ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաեւ այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն։ Ներքին գործերի նախարարությունն, ըստ Մինասյանի, իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Ըստ այդմ, նախարարությունում կկենտրոնացվեն ֆունկցիոնալ հինգ հիմնական ոլորտներ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր։

«Փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների եւ մարմինների դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրությունները եւ որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները ՆԳ նախարարի առաջարկությամբ նշանակվելու եւ ազատվելու են վարչապետի կողմից»,-ասաց Մինասյանը։

Նախարարի անմիջական ենթակայությամբ է գործելու ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, որն ապահովելու է գերատեսչական վերահսկողությունն ամբողջ համակարգի ծառայության որակի նկատմամբ։ Նախարարության իրավասությանն են հանձնվելու իրենց բնույթով հանրային ծառայություններ հանդիսացող եւ ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ փաթեթային լուծմամբ առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, սակայն որպես անցումային փուլ, նախատեսվել է մինչեւ չորս ամիս ժամկետ՝ ԱԻՆ-ի գործունեության դադարեցման համար։ Այսինքն, կառավարության կազմը կլինի 12 անդամով։

Նախարարության ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական եւ գործառնական մակարդակում այլ նախաձեռնություններ, որոնք կամբողջացնեն ոլորտային բարեփոխումները։ Փոխնախարարը վստահեցրեց՝ նոր նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունները բարեփոխումների արդյունքում քաղաքացիներին կներկայանան մշակութային եւ որակական առումով ամբողջովին նոր մոդելով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930