Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 24,2022 11:21

Գործադիրը մտադիր է փոփոխություններ ու լրացումներ անել 2012 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշումում։ Համապատասխան նախագիծն արդեն շրջանառվում է եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրված։ Փոփոխությունների հաստատումից հետո սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի։

Որոշ կետերի մասով, սակայն, ճիշտ կլինի ասել ոչ թե ընդլայնվում է, այլ՝ վերականգնվում։ Օրինակ՝ վերականգնվում է այն հիմնադրամների աշխատողների` սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, լինելով ՊՈԱԿ-ի աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն երբ ՊՈԱԿ-ները վերակազմակերպվել ու դարձել են հիմնադրամներ, աշխատողները դուրս են մնացել սոցփաթեթի շահառուների ցանկից։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվում է նոր պետական կազմակերպություններով (դպրոց, վարժարան, որ ուսանում են հանրակրթական ծրագրերով), որպեսզի նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ լինեն։ Միաժամանակ ավելի է հստակեցվում սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Սոցփաթեթի շրջանակի «ընդլայնում» ասվածը շահառուների ի՞նչ թիվ է ենթադրում, հատկապես ո՞ր դպրոցների ու վարժարանների եւ ինչ հստակեցումների մասին է խոսքը։ Դարձյալ ըստ ԱՍՀ նախարարության` սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի 538 շահառուով, ինչի համար ամեն տարի կպահանջվի 38.7 մլն դրամ։ Այսպիսով՝ սոցփաթեթի շահառու կդառնան, ինչպես վերեւում նշեցինք, հիմնադրամները։

Սոցփաթեթի շահառու կդառնան նաեւ ավագ դպրոցներ, որոնք հանրակրթական ծրագրերով են, սակայն հանդես գալով համալսարանների կազմում եւ չունենալով առանձին կազմակերպաիրավական ձեւ` չեն կարողացել օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Դրանք են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը (21 շահառու), Երեւանի պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 ավագ դպրոցը ( 51 շահառու), Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը (79 շահառու), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Երեւանի» ավագ դպրոցը (136 շահառու)։

Այս 538 շահառուների սոցփաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի լրացուցիչ 18.5 մլն դրամ: Սակայն, ինչպես նշում է ԱՍՀՆ-ն, 2023 թ. պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի նշված անձանց շահառուների շրջանակում ընդգրկելու համար: Բանն այն է, որ պետական մարմիններում, որպես կանոն, թափուր հաստիքներով եւ կադրերի տեղաշարժով պայմանավորված որոշակի խնայողություններ կան, հետեւաբար` սոցփաթեթի շահառու կազմակերպությունների գծով 2023 թ. համար 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով նախատեսված միջոցների վերաբաշխմամբ հնարավոր կլինի սոցփաթեթի նոր շահառուների համար ապահովել պահանջվող 57.2 մլն դրամը (38.7 +18.5 մլն դրամ)։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930