Հայաստանը, միանշանակ, կմնա ՀԱՊԿ անդամ, չնայած որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել : Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, կմնա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ:
«Միջոցառումը, չնայած իր ողջ բարդությանը, չնայած նրան, որ, ինչպես ասացին առաջնորդներն իրենց ելույթներում, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, միջոցառումը հերթական անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջվածությունը, ՀԱՊԿ պահանջվածությունը և կենսունակությունը»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները քննարկել են, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, «Հայաստանում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճակատագիրը»:
Կարդացեք նաև
«Այդ թեման քննարկվել է միանգամայն բաց, շատ ուղիղ, կառուցողական: Դեռևս ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, կան որոշ նրբերանգներ:
Նա հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի իրականացնել միջնորդություն: «Մենք որպես ռուսական կողմ, ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կհանգեցնեն այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: – Պեսկովը շարունակում է շատ կարևոր դերակատարություն ունենալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները կողմերն արձանագրել են: Նկատի ունեմ՝ և՛ Երևանը, և՛ Բաքուն: Մենք կշարունակենք ջանքեր ներդնել այն չափով, որքանով այդ ծառայությունների կարիքը կունենան երկրները՝ կայուն կարգավորման հասնելու համար»:
Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ ծառայություններն այս համատեսքստում նույնպես պահանջված են: «Դուք գիտեք, որ իրավիճակի սրացումից հետո ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի որոշմամբ, որը վերջերս էր, այնտեղ ուղարկվեցին լիազորված անձանց պատվիրակություն, որոնք զեկույց ներկայացրին իրենց այց մասին, այդ թվում, այն երեկ դիտարկվել ա արտգործնախարարների կողմից: Այդ մասին խոսք եղել է նաև այսօր: Այդ թեմայով խոսակցությունը կշարունակվի»,- ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ բոլոր կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության պայմանագրի: «Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն խաղաղության պայմանագրի շուրջ: Դա գլխավոր առաջադրանքն է: Եվ մենք բոլորս պետք է առավելագույն ջանքեր գործադրենք և առանց մրցակցելու… օգնենք երկու երկրներին ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասել է նա:
Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ խաղաղության պայմանագրի թեման պարուրված է այնքան մեծ թվով մանրամասներով և նրբերանգներով, որոնց շուրջ կարիք կլինի կրկին պայմանավորվել:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել տարեվերջին՝ Պեսկովն ասել է, որ խաղաղության պայմանագիրը չեն փորձում տեղավորել որոշակի ժամկետներում, կարևորն այն է, որ այն ամուր լինի: «Ոչ մեկ չի փորձում նման բարդ պայմանագրի ստորագրումը տեղավորել որոշակի հստակ ամսաթվի մեջ,- ասել է նա: – Գլխավորը, որ այն ստորագրվի, գլխավոր, որ այն լինի կայուն և կենսունակ փաստաթուղթ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ