Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասի երկու բանուկ՝ Պարույր Սևակի և Արամ Խաչատրյանի անվան փողոցների դիտահորերն են՝ առանց կափարիչների։
Թաղի բնակիչները, տեսնելով, որ օրումեջ մեքենաներ են թաղվում, ջարդվում, հատկապես գիշերը վտանգավոր է դառնում, այդ թվում անցորդների համար ( սրանք դպրոց տանող ճանապարհներ են), ճարահատյալ խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերել։
Աթոռով դիտահորը Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց գտնվող Պարույր Սևակի անվան 13 փողոցն է։ Դիտահորն առանց կափարիչ մնացել է մոտ երկու ամիս, երբ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը խճապատել է փողոցը՝ այն անցանելի դարձնելու նպատակով։
Կարդացեք նաև
Սակայն, ինչպես ասում են բնակիչները, աչքը սարքելու տեղը ունքն էլ հետն են հանել։ Թաղի բնակիչներից մեկն էլ, տեսնելով, որ տեղանքին անծանոթ մեքենաները դիտահորի մեջ են ընկնում, որպես նախազգուշացում՝ այն փակել է աթոռով։
Մեկ այլ ստեղծագործական մոտեցում էլ ցուցաբերել են Արամ Խաչատրյան 31 շենքի բնակիչները, թաղի խանութներից մեկի դեմ-դիմաց մի մեծ դիտահոր է, որի վրա ի նախազգուշացում վարորդների՝ կապույտ արկղ են տեղադրել, սակայն ինչպես լուսանկարում է երևում, բնակիչների ջանքերն այս դեպքում արդյունք չեն տվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ