Այսօր ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքում 24 փաստաթուղթ է ստորագրվելու։ Ինչպես հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` համաձայնեցված է ՀՀ-ին համատեղ օգնություն ցուցաբերելու առնչությամբ նախագիծը՝ հինված ՀԱՊԿ մշտադիտարկման խմբի տվյալների վրա։
Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ցույցին էր մասնակցում Ազատության հրապարկում, ասաց. «Ի՞նչ մոնիտորինգին կենտրոն, ժողովուրդ, եկեք լուրջ հասկանանք, էլի: Երրորդ պետության զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք եւ 2 ամսից ավելի շարունակում են մնալ ՀՀ տարածքում, օկուպացրել են ՀՀ տարածքի որոշ հատվածներ՝ Ներքին Հանդն իր մերձակայքով, Ջերմուկ քաղաքի մերձակայքը եւ մի շարք այլ բնակավայրեր: Գործություն 1, որ պիտի ՀԱՊԿ-ը անի, արձանագրելն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մտել է Հայաստան: Արձանագրո՞ւմ է: Գործողություն 2, որ պետք է ՀԱՊԿ-ը անի՝ ռազմական աջակցություն տրամադրի, կամ ուլտիմատում ներկայացնի Ադրբեջանին, ասի՝ եթե դու դուրս չգաս 4-5 ժամվա ընթացքում, ի՞նչ պիտի աներ նորմալ ռազմաքաղաքական դաշնակիցը, օրինակ, ինչ կաներ ՆԱՏՕ-ն, ինչ-որ վերջնագիր ներկայացներ, ասեր՝ այսքան ժամում, եթե դու դուրս չգաս, մենք գալիս ենք մեր ռազմական դաշնակցի տարածքը զորքով պաշտպանելու: Գործողություն 3, եթե դա չէին անում, ռուսական, բելառուսական, ղազախական, ղրղզական օրինակ օդուժերը, ցամաքային զորքերը գալիս են ու ադրբեջանական զորքերին այստեղից դուրս են մղում: Սա՛ է մեխանիզմը: Եթե այս նախագիծը մշակած լինեն, ես ներողություն կխնդրեմ, միտինգ կանեմ, կասեմ՝ պահանջում ենք ՀԱՊԿ-ում մնալ: Պարզ չի՞, որ դա չեն մշակել, ինչ-որ լոլոներ են մշակել:
Հարցին՝ եթե նույնիսկ բելառուսական, ղազախական զորքերը գան ու մեր սահմանին շարվեն, ինչքանո՞վ ենք վստահելու Ադրբեջանի բարեկամ երկրների զինված ուժերին, սա երկրորդ անվտանգային խնդիրները չի՞ ստեղծելու մեզ համար՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Չե՛ն գալու: Ուղղակի չեն գալու: Իշխանասարի մոտ որ ռազմական գործողությունները տեղի էին ունենում ու Ադրբեջանի ռազմական զորքերը այնտեղ եւս մտան ՀՀ տարածք, ռուսական մոտակա ռազմական օբյեկտը Սիսիանի օդակայանում է, Սիսիանի օդակայանից ռուս սպաները հեռադիտակով դիտում էին, տեսարժան տեսարան էր էլի իրենց համար, դիտում էին, թե ոնց է Ադրբեջանը ներխուժում ՀՀ տարածք: Դա է իրականությունը: Պարզ է, որ չեն գալու, ոչինչ չեն անելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ