ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցության նախագահ Դավիթ Մելքումյանը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Այցի ընթացքում ԱԺ պատգամավորը հանդիպել է Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպան , ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Աննա Աղաջանյանի հետ։
Քննարկել են հարցեր Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների մասին։
Հանդիպումների շարքը շարունակվում է։
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին