«Այսօր երկու փաստաթղթեր են առավելապես քննարկվել։ Մեկը ՀԱՊԿ երկրների ղեկավարների՝ ՀՀ-ին ուղղվելիք օգնության մասին որոշումն է։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ին օգնություն տրամադրելու միջոցառումները համաձայնեցված են՝ կապված այս ոչ սովորական իրավիճակի հետ, որն առկա է ՀՀ-Ադրբեջան սահմանին»,-Երեւանում այսօր ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Փաստաթուղթն ամբողջական տեսքի բերելու կարիք կա, ուստի հանձնարարություն է տրված այն ավարտել եւ ներկայացնել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հաստատմանը»,-հավելեց Ստանիսլավ Զասը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում այսօր Ստանիսլավ Զասը շոշափել էր Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ-ին օգնություն տրամադրելու հարցը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ