Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ուզում է ու ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի՝ Իրանի հետ սահմանի երկայնքով. չի՛ ստանալու». Դանիել Իոաննիսյան

Նոյեմբեր 23,2022 20:45

Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:

Հատկանշական է, որ հավաքին միացել էին նաեւ մեծ թվով ուկրաինացիներ եւ ռուսներ՝ դրոշներով, ուստի հարթակից ժամանակ առ ժամանակ ողջունում էին նրանց ու վանկարկում՝ «Слава Украине !»:

Հավաքի կազմակերպիչները հայտարարության տեքստ էին մշակել, որով առաջարկում են ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու դադարեցնել ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը: Նրանք որոշել են նախ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ պատգամավորների միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց. «Այն մարդիկ, որ հավաքվել են «Դվին» հյուրանոցում, նույնիսկ չեն արձանագրում, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք: Դրանք մարդիկ են, որոնք իրե՛նք են ուզում Հայաստանից կտոր պոկեն: Ռուսաստանը ուզում է ու ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի՝ Իրանի հետ սահմանի երկայնքով: Չի՛ ստանալու եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ չստանա: ՀՀ ամեն մի քառակուսի մետրը պետք է լինի ՀՀ վերահսկողության ու ենթակայության տակ: Ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեկի, միայն ՀՀ-ի ենթակայության տակ»:

Իոաննիսյանը, հատուկ ռուս եւ ուկրաինացի ցուցարարների համար ելույթի կեսն ասաց ռուսերենով՝ կարեւորելով Հայաստանում խոսքի ազատությունն ու անկախությունը: Նա նշեց, որ Պուտինն ու Լուկաշենկոն պիտի իմանան, որ բոլոր բռնապետերը, որոնք հարձակվում են հարեւան երկրների վրա, ճնշումներ գործադրում սեփական երկրում, ոչնչացնում հարեւան երկրների խաղաղ բնակչությանը՝ լինեն նրանք Բաքվում, Մոսկվայում, Մինսկում, թե այլ տեղ, նրանց տեղն այնտեղ է, որտեղ «Русский Военный Корабль»-ն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ապրես Դանիել։ Անհայրենիք մանկուրտները թող լպստեն պուտինի ներբանները

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930