Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Աստված Պուտինին պատժում է՝ իր ռազմավարական դաշնակցին քցելու համար

Նոյեմբեր 23,2022 19:45

Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ իրենք վերլուծություններ են անում, թե ինչո՞ւ ՌԴ-ն չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, ինչո՞ւ է հիմա Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մինչդեռ Հայաստանը 30 տարի տարբեր կառույցներում քվեարկում էր այնպես, ինչպես ուզում էր ՌԴ-ն. «Մենք դա անում էինք՝ ակնկալելով, որ մեր անվտանգությունը ՌԴ-ն կպաշտպանի: Չպաշտպանեց: Այն պրոբլեմները, որոնք տեսնում ենք Ուկրաինայում ու որոնք առաջացան Պուտինի առջեւ, դա Աստծո պատիժն է ու քաղաքագիտության հետ կապ չունի, եթե դու դաժանաբար քցում ես քո ռազմավարական պարտնյորին, որը ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽ-ում քվեարկում էր հօգուտ ՌԴ-ի, ուղարկեց Սիրիա խաղաղապահներ՝ լեգիտիմացնելով Սիրիայում ՌԴ-ի ներկայությունը, դրա դիմաց ոչինչ չստացավ:

Մեզանից ուզում են խլել մեր անկախությունը, չպետք է թույլ տանք: Հասարակ բան՝ վարչապետը գնաց ՄԱԿ, ամբիոնից խոսեց, սաղ մեր դարդերը, ցավերը բերեց դրեց սեղանին, պարզվեց՝ մենք ունենք բարեկամ ժողովուրդներ, Ֆրանսիան, ԱՄՆ-ն մեզ հետ են՝ կոնկրետ հարցերում: Անկախության ինստիտուտը բարձրագույն արժեք է: Իսկ թե ինչու է Վլադիմիր Պուտինը գալիս Հայաստան, չեմ հասկանում: Ես հենվում եմ իր հայտարարությունների վրա, ի՞նչ ասեց նա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ից հետո: Ասեց՝ Լեռնային Ղարաբաղը եղել է եւ պետք է լինի Ադրբեջանի մաս, ոչ միայն 7 շրջանները: Առաջինը՝ ինքը ո՞վ է, որ որոշում ընդունի՝ հայ ժողովրդի հայրենիքը որ երկրի մասն է: Եթե ինքը սիրում է Ադրբեջանը, Թուրքիան, դա իր գործն է, բայց այստեղ ինչի՞ է գալիս: Իրեն այստեղ չեն սպասում: Հայ ժողովուրդը շատ խիստ է տրամադրված պուտինյան ՌԴ-ի նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930