Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հարցնում են, թե Պուտինը, Լուկաշենկոն ինչի են եկել. ո՞ւր կարող էին իրենք գնալ, քանի՞ երկիր կա աշխարհում, որ նմանատիպ հանցագործներին կարող է ընդունել». Արմեն Հովհաննիսյան

Նոյեմբեր 23,2022 19:25

Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Այստեղ հարցնում են, թե Պուտինը, Լուկաշենկոն ինչի են եկել: Եկեք մի այլ տեսակետից նայենք՝ ո՞ւր կարող էին իրենք գնալ: Քանի՞ երկիր կա աշխարհում, որ նմանատիպ հանցագործներին կարող է ընդունել, քանի՞ երկիր է հետը տալիս առնում, բանակցում ու խոսում»:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը «լուկաշենկոների» ակումբ է, «85% ձայն ստացած տոկաեւների», «զանգվածային սպանություններ կազմակերպած պուտինների» ու այնտեղ անհնար է անվտանգություն գտնել, առավել եւս՝ անկախություն:

Ըստ նրա, հիմա Պուտինը եկել է՝ առաջարկելու, որ Արցախը գաղութանա, իսկ ՀՀ-ն ծնկի գա ու լիկվիդացիայի ենթարկվի. «ՀՀ-ում աշխարհայացքային հեղափոխություն է կատարվում: 10 տարի առաջ տասից երկուսն էին համամիտ մեզ հետ, 8-ը հայտնի հեքիաթն էին պատմում՝ բա ինչ կլինի մեզ, հետ, բա որ Թուրքիան հարձակվի: 2020-ին, երբ Թուրքիան հարձակվեց Ադրբեջանի հետ, մենք ընտրել էինք անվտանգության, պաշտպանության ամենավատ միջոցը, որը պատմականորեն հնարավոր էր: Այսօր մեր քաղաքացիների աչքերը բացված են ու բոլորին արդեն պարզ է, որ առանց ՌԴ-ի ու նմանատիպ տոքսիկ կազմակերպությունների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, մենք կկարողանանք սեղմել օդում կախված այն ձեռքերը, որոնք մեկնել են մեր առաջ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի առաջարկությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930