ԻՔՄ հաղորդագրությունը` նոյեմբերի 23-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13:00-ից հրավիրվել էր հանրահավաք ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, որոնք Երևանում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:20-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1140 մարդ:
Կարդացեք նաև
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Իրազեկ քաղաքացիների միավորում