Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեոնորա Մանանդյան. «Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում հայրենիքի փրկության մեծ քննարկումներ սկսել, մյուս կողմից` անհապաղ ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից»

Նոյեմբեր 23,2022 19:07

«Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը «Հայելի» ակումբում խոսելով հակառուսական ցույցերի եւ դրանց հրահրիչների մասին, ասաց. «Մեր ազգը կանգնած է ցեղասպանության եզրին: Մենք ընդհանրապես ազգը, երկիրը կորցնելու եզրին ենք: Դրա համար մենք ընդհանրապես չպետք է մասնակցենք այլ գործընթացների: Ռուսաստանի հետ ես անկախ ամեն ինչից շարունակում եմ հույսեր փայփայել: Գուցե, ՀԱՊԿ-ի համաժողովի հետ կապված այնքան էլ մեծ հույսեր չունենք, բայց, այնուամենայնիվ, ուզում ենք հավատալ, որ Արցախը եւ Հայաստանը կմնան հայկական»:

Անդրադառնալով Լարսում հայկական բեռնատարների նկատմամբ դրսեւորվող արհամարհանքին, հայ վարորդների նսեմացմանը եւ այս պարագայում պետության ընտրած անգործությունից վարորդների դժգոհություններին, վարորդներ, որոնք ամենայն հավանականությամբ աջակցել են այս իշխանություններին, տիկին Մանանդյանն ասաց. «Սա տեղավորվում է ամբողջական կոնգլոմերատի մեջ, որի մասին հատկապես ուզում եմ խոսել: Անընդհատ ասում ենք, որ Նիկոլը դավաճան է, Արցախի հողերը հանձնեց, Հայաստանի սահմանային հողերը հանձնում է եւ այլն, բայց ինքը դավաճան է շատ ավելի լայն իմաստով: Իր ընտրազանգվածը, երբ մտածում է, թե Արցախը մեզ չի հետաքրքրում, հայկական սահմանները կորցնենք` ոչինչ, միայն թե ողջ մնանք, պետք է հասկանան, որ Լարսի պատկերն իսկապես շատ տխուր է, բայց այդպես կլինի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը բոլորի կողմից, երբ որ սեփական իշխանությունները նման ցածր ու դավաճանական քաղաքականություն են վարում: Դրա համար մենք առաջին հերթին պետք է հասկանանք, որ այս իշխանությունները կործանարար են, որ այդ մարդը ոչ միայն ամբողջ երկիրն է ծախում, այլ իր ընտրազանգվածին եւս: Ու դա տարբեր մակարդակներում երեւում է: Իրականում սա շատ զարհուրելի իրավիճակ է:

Որ իշխանությունները չեն կարողանում գործել, միայն Լարսով կամ Սուրմալույով չէ, որ երեւում է: Այն տեսանելի է հենց Երեւանի փողոցներում թափված աղբից: Մենք Տարոնի մասին էինք ասում, բայց երբեւէ չէի պատկերացնում, որ կասեի` ավելի լավ էր նրա ժամանակ: Թոզ փչելը եւ փողոցներում թափված աղբը Նիկոլի վարած քաղաքականության դեմքն է: Դավաճանությունը սկսվեց այն ժամանակ, երբ նա տգիտությունը դարձրեց նորմալ, այն ժամանակ, երբ նա տգիտությունը բարձրացրեց իշխանական մակարդակ ու դա դարձավ նորմալ: եվ երբ ասում ենք, թե Նիկոլի ընտրազանգվածը պաշտպանում է Նիկոլին, նա Նիկոլին չի պաշտպանում, այլ պաշտպանում է ինքն իրեն, որովհետեւ ինքն իրեն է տեսնում Նիկոլի մեջ:

Հիմա որ կողմից էլ մտածում ես մի որեւէ ոլորտ զարգացնելու մասին, տեսնում ես, որ բուրգի վերեւում Նիկոլն է կանգնած: Ու երբ ասում ենք, թե փրկության ուղի է պետք գտնել, լուծումը մեկն է. Նիկոլը պետք է հեռացվի: Եվ ես մտածում եմ, որ անհրաժեշտ է բոլոր մակարդակներում հայրենիքի փրկության մեծ քննարկումներ սկսել, մյուս կողմից անհապաղ ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930