Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի արտահայտած մտքում, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 23,2022 18:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրերս Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրային-հասարակական քննարկումներից:

Ալիևը հայտարարել է, որ.

«Мы готовы говорить с людьми, которые живут в Карабахе и хотят там жить. Мы готовы к этому. Кстати, этот процесс начался. Если не будет вмешательства извне некоторых стран, о которых я только что упомянул, и не будут предприниматься попытки остановить этот процесс, то, считаю, он мог бы идти более динамично. Однако к Пашиняну и его правительству это не имеет никакого отношения. Как я уже сказал, должен быть консенсус между Азербайджаном, Европейским Союзом, Соединенными Штатами и Россией, то есть между теми странами и структурами, которые Азербайджан считает способными оказать содействие в этом деле.»

Ինչո՞վ է ուշագրավ այս հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է  մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է(Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ի դեմս՝ Ֆրանսիայի):

Միակ խանգարող հանգամանքը, պարզվում է, Հայաստանն է, և առիթից առիթ արտահայտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտների դեմ, Ալիևն այդուհանդերձ, փաստացի, արձանագրում է, որ այդպիսի միջազգային ձևաչափը կարևոր է Արցախի ապագայի քննարկումների համատեքստում:

Ուրիշ բան, որ՝

  1. ելնելով սեփական շահերից, նա փորձում է կտրել այդ ձևաչափից Հայաստանը,
  2. Արցախի սուբյեկտայնությունը լղոզելու համար հարցադրումները ձևակերպում է այնպես, կարծես՝ Ադրբեջանը մետրոպոլիա է:

Բայց փաստը մնում է փաստ. Ալիևի արտահայտած մտքում ԵՄ, ԱՄՆ, ՌԴ համատեղ ջանքերի կարևորության մասին, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը:

Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ սարսափելի վտանգավոր է  Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափից դուրս, շնչակտուր «երկկողմ» կամ «եռակողմ» ձևաչափերով քննարկել Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն այն դեպքում, երբ, առնվազն դե յուրե, գոյություն ունի  ՄԽ մանդատային ձևաչափը:

Փաստորեն, Ալիևի վերոնշյալ արտահայտությունը, եթե ունենայինք նորմալ իշխանություն, կարելի էր օգտագործել ՄԽ համանախագահների ինստիտուտի կենսունակությունը, աշխատանքի ֆրոնտը ընդգծելու և ապահովելու համար, իհարկե, Հայաստանի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ մանդատին համահունչ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930