Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. Սոլակի վարչական ղեկավարը կեղծ դիպլոմ է ներկայացրել Հրազդանի համայնքապետարան

Նոյեմբեր 23,2022 17:50

Aravot.am-ը տեղեկություն է ստացել, որ նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից բաժին է ստացվել ահազանգ, համաձայն որի՝ Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի վարչական ղեկավար Ռ. Պ.-ն, 2021 թվականի դեկտեմբերի 23-ին նշված պաշտոնին նշանակվել է ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ կետի խախտմամբ:

Օրենքի համաձայն՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Պ.-ն որպես բարձրագույն կրթության դիպլոմ Հրազդանի համայնքապետարան է ներկայացրել Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի կողմից 2006 թվականից տրված «ՄՄ 099009» սերիայի պատվավոր մագիստրոսի կոչում շնորհելու մասին դիպլոմը, որն ընդունվել է Հրազդանի համայնքի աշխատակազմի ղեկավար Ռ. Դ.-ի կողմից, որպես բարձրագույն կրթության դիպլոմ:

Դրա հիման վրա Հրազդանի համայնքապետի հետ կնքվել է թիվ 04 առ 23.12.2021թ. աշխատանքային պայմանագիրը, սակայն, ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտ ՓԲԸ 2001 թվականի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արտոնագրերի ժամկետն ավարտելուց հետո լիցենզավորման գործընթացին չի մասնակցել

Ինչպես նաեւ պարզվել է, որ Ռ. Պ.-ն Հրազդանի համայնքապետարանի կադրերի հաշվառման անձնական թերթիկում նշել է կեղծ կենսագրական տվյալներ առ այն, որ 2001-2006թթ.-ին ուսանել է Վանաձորի վերոհիշյալ ինստիտուտում եւ ստացել գյուղատնտես-մեխանիկի որակավորում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930