Այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի հետ կապված:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն ասաց, որ իրենց ուզածը արժանապատվություն է. «Մենք այս հավաքներով դրդում ենք կառավարությանը, քաղաքական ուժերին, որ իրար կողք հավաքվենք, այդպես կարող ենք հարց լուծել: Իրականում 10 հազար հոգին բավարար է, որ այս երկրում բան փոխվի»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա ՌԴ-ի ծիրից, պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից. «Վերջին 2 շաբաթվա ընթացքում Եվրախորհրդարանը մշակեց բանաձեւ, որը ճանաչում է ՌԴ-ն ահաբեկիչ երկիր եւ ՆԱՏՕ երկրների ԽՎ-ն ՌԴ-ին արդեն իսկ ճանաչեց ահաբեկիչ երկիր: Մենք Երեւանում այսօր ընդունել ենք ահաբեկիչ երկրի ղեկավարին եւ չգիտենք ինչու՝ ժպտում ենք նրան: Որեւէ մեկից չենք կարող պահանջել մեզ լուրջ ընդունել եւ սա է մեր պահանջը կառավարությունից: Դուք չեք կարող մի ձեռքով սեղմել արյունոտ Պուտինի ձեռքը, մյուս ձեռքով՝ ձեռով անեք Արեւմուտքին, ասեք՝ արի ինձ փրկի: Այդպես չի լինում, նույնիսկ եթե ձեր մոտ դա ստացվում է, դրա դիմաց մեծ գին ենք վճարելու: Մեր նպատակն է, որ կեղծ կոմպլեմենտար քաղաքականությունը դադարի: Մենք ձգտում ենք նրան, որ ՀՀ-ն, ի դեմս կառավարության, նախաձեռնի ՀԱՊԿ-ից դուրս գալը ու ՌԴ-ի հետ կնքած 400 պայմանագրերի այն կետերը կասեցնել, որոնք սահմանափակում են մեր ինքնիշխանությունը»:
Հավաքի մասնակիցները բղավում էին՝ «դոդոշ Լուկաշենկո», «կովեր», «ալկաշ կոլխոզնիկներ»:
Կարդացեք նաև
Կարեն Սարգսյանը կատակեց. «Գիտեք չէ՞ ինչու են ռազմական օդանավակայանում իջել, այդ միակ օդանավակայանն է, որտեղից կարող են կարտոֆիլը բերել՝ առանց մաքսազերծման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ