Այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի հետ կապված:
Մինչ հավաքը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ինչպես պարզ դարձավ, տարբեր ատրիբուտներ էր պատրաստել՝ ՀԱՊԿ-ի թաղումը կազմակերպելու համար: Սակայն նրան ոստիկանները բերման էին ենթարկել Էրեբունու բաժին՝ իր հետ տանելով նաեւ «ОДКБ»-ի դագաղը, Ֆրանսիայի եւ ՀՀ-ի դրոշները:
Հավաքի ավարտին արդեն կազմակերպիչները տեղեկացրեցին, որ Խզմալյանը շուտով ազատության մեջ կլինի:
Հավաքի ժամանակ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Խզմալյանը ոստիկանների համար բաժնում հատուկ դասընթաց է կազմակերպել՝ ժողովրդավարության մասին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ