Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելն Ադրբեջանին հետ չպահեց այդ ագրեսիայից»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 23,2022 16:55

ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման վայրում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Նախատեսվում են ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված եւ նեղ կազմով հանդիպումներ։

ՀԱՊԿ երկրների նախագահների հետ քննարկման պաշտոնական հատվածում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն նվազագույնը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային, եւ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն Ադրբեջանին հետ չպահեց այդ ագրեսիայից։

«Մինչեւ այսօր մեզ փաստացի չի հաջողվել որոշման գալ՝ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ։ Այդ փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի վարկանիշին՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ դրանից դուրս»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում այսօր Ստանիսլավ Զասը շոշափել է ՀՀ-ին օգնություն տրամադրելու հարցը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930