Երեւանում այսօր ընթացող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ, երբ ուղիղ հեռարձակման ձայնը մի պահ միացված էր եւ կադրերում երեւում էր փաստաթղթերի ստորագրման դրվագը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետեւյալ հարցադրումը հնչեց․ «Ներողություն եմ խնդրում։ Վլադիմիր Վլադիմիրովիչը շոշափեց հարց, որը մնաց օդում․ եթե մենք առկախում ենք ՀՀ-ին օգնության որոշումը, ապա ի՞նչ է լինում դեկլարացիայի եւ հայտարարության հետ, որը մենք․․․ինձ թվաց փաթեթային պայմանավորվածություն եղավ, դե հետո երեւի աշխատանքային կարգով կստորագրենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ