Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության եւ լրտեսության պատիժներն Արցախում խստացվեցին

Նոյեմբեր 23,2022 16:15

«Մեկ զինտեխնիկայի լուսանկարումը եւ հրապարակումը չի կարող պետական գաղտնիք հանդիսանալ: Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը կարգավորվում է օրենքով եւ քաղաքացիների համար, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների շփումը գրեթե անհնար է»,- Արցախի խորհրդարանում այսօր ասաց ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ պատասխանելով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցին:

ԱՀ խորհրդարանն այսօր 27 «կողմ» ձայներով հավանության արժանացրեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով խստացվում են լրտեսության եւ պետական դավաճանության պարագայում սահմանվող պատիժները: Հարցի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն ասաց, որ լրտեսություն եւ դավաճանություն են համարվում նաեւ միջազգային կազմակերպությանը կամ հասարակական կազմակերպությանը տեղեկություններ տրամադրելը:

Պետական դավաճանության դեպքում սահմանվում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության դեպքում` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

ԱՀ խորհրդարանն ընդունեց նաեւ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով սահմանվում է՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930