Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին». անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները՝ ՌԴ նախագահին

Նոյեմբեր 23,2022 15:19

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են անում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ինչի պատճառով փակ են Գ. Լուսավորիչ-Զաքյան փողոցները: Նրանք տեղեկություն ունեն, որ ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը հենց այդ՝ Գ.Լուսավորիչ փողոցով է շարժվելու դեպի «Դվին» հյուրանոց, որտեղ և ընթանում է գագաթաժողովը:

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները Ռուսաստանի նախագահից պահանջում են վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին: Ցույցի մասնակիցների պաստառների վրա հայերենով, ռուսերենով ու անգլերենով գրված են «Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Թույլ մի տվեք Հայաստանի և Ռուսաստանի միջև եղբայրության փլուզում», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիևի ձեռքին պատանդ են», «Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ հետը չի կատարվում, միջոցներ ձեռնարկեք», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»:

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն է անհապաղ պարզել անհետ կորած տղաների կարգավիճակը և վերադարձնել: «Մենք արդեն երեք օր պատրաստվում էիք Պուտինի այցին: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմը Ռուսաստանն է հանդիսացել և 8-րդ կետը մինչ օրս չի կատարվել, մեր պահանջն է, որ ինքը լինի հետևողական, բոլոր լծակներն օգտագործի մեր երեխեքի վերադարձի հարցում: Մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Պուտինի աշխատակազմ, որ իր այցի ընթացքում գտնի ժամանակ և 3-4 ծնողի հետ հանդիպի, անմիջապես մեր խոսքը լսի: Արձագանքել են, որ նամակն ուղղված է ՌԴ արտգործնախարարություն, մեզ կտեղեկացնեն»: Նա ավելացրեց, որ իրենց պահանջն ուղղված է առհասարակ միջազգային բոլոր կառույցների և պետությունների ղեկավարներին, ովքեր կկարողանան օգնել վերադարձնել իրենց զավակներին:

Տեղեկացնենք, անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները բողոքի ցույցը սկսել էին ավելի վաղ՝ Հանրապետության հրապարակում, հետո քայլերթով շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանություն:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930