Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը եւ ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական եւ սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարեւորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը:
Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարեւորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Ո՞րտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարարություն