Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո 500 միլիոնի փոխհատուցում ստացածների անունները գաղտնիք են. Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 23,2022 14:26

«Նման բան չկա, ընդամենը մեկ-երկու որոշում կա, դրանք փաթեթներ են, գաղտնի են»,- այսօր Արցախի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցին: Հարցը վերաբերվում էր նրան, որ 44-օրյա պատերազմից հետո շատերը 500 միլիոնի փոխհատուցում են ստացել, բայց 1-1,5 միլիոն փոխհատուցում ստացողների մեծ հերթ կա:

«Առձեռն 5 միլիոն դրամից ավել գումար ոչ ոքի չի տրամադրվել, մուրհակների տեսքով են դրանք տրամադրվել»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ չմանրամասնելով իր արած հայտարարությունը, որ ԱՀ-ն 2023 թվական կմտնի առանց սոցիալական պարտավորությունների, նաեւ ա՞յս գումարների վճարմանն է վերաբերվում: Նա ասաց, որ հնարավորության շրջանակներում այդ գումարները ևս մինչեւ տարեվերջ կփորձեն վճարել:

Արայիկ Հարությունյանը նաեւ ահազանգեց, որ բանկերի աշխատանքի հետ կապված մեծ խնդիր կա ԱՀ-ում, բացի «Արցախբանկից», այլ բանկերի մասնաճյուղերի աշխատանքի առումով խնդիր կա, չեն աշխատում

ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն էլ հետաքրքրվեց էներգետիկ անվտանգության հարցերից: ԱՀ նախագահն ասաց, որ «Գետավան» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն են ակտիվ իրականացվում, 2024-ին ՀԷԿ-ը շահագործման կհանձնվի եւ Արցախն ինքնաբավ կդառնա էլեկտրաէներգիայի առումով: Նաեւ արեւային էներգիայի մարտկոցների ծրագիրն է շարունակվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930