Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ բանակի ապառազմականացման եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ փակ քննարկում կլինի. Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 23,2022 13:53

«Մենք տեղյակ ենք, նոր պետնախարարը, ես էլ կփորձենք ՀՀ կառավարության հետ, բանկային համակարգի հետ համագործակցել, որպեսզի իրականացվի»,- այսօր ԱՀ խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ պատերազմի արդյունքում Արցախից տեղահանվածներին տրված սերտիֆիկատների՝ ՀՀ բանկային համակարգում իրացնելու խնդիրների վերաբերյալ, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ այդ մարդկանց սոցիալական ծախսերը Արցախի կառավարությունը շարունակում է հոգալ առայժմ: Թե հետագայում ի՞նչ կլինի՝ ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, այդ հարցը վերջերս նաեւ ՀՀ խորհրդարանում էր քննարկվել՝ 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել էր, որ շուրջ 4 հազար մարդու մասին է խոսքը, որոնց հնարավորություն է տրվում բնակարան ձեռք բերել ՀՀ-ում՝ Երեւանում, Արցախում, այժմ նաեւ ՀՀ մարզերում: Նա վստահեցրել էր, որ բանկերից բացի՝ ծրագրին նաեւ վարկային կազմակերպություններ կարող են մասնակցել եւ այդ ուղղությամբ ԿԲ-ի հետ աշխատանք է տարվում:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հորդորեց՝ ստեղծված իրավիճակի, բանակի ապառազմականացման վերաբերյալ եւ համանման այլ հարցեր չտալ, քանի որ այդ հարցերի շուրջ օրերս փակ քննարկում է նախատեսվում, որին կմասնակցեն նաեւ պատգամավորները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930