«Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտություն է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը։ Այս ժամանակաշրջանում ՀԱՊԿ երկրների հավաքական ուժերի ներգրավմամբ նախատեսվում են հատուկ մարտավարական զորավարժություններ՝ մտահղացման մեջ ներառելով խաղաղապահ առաքելության տարրեր»,-Երեւանում այսօր ընթացող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ նման համատեղ զորավարժությունները ներառում են նաեւ ահաբեկչությանը հակազդելու, ճգնաժամային, արտակարգ իրավիճակների կառավարման տարրեր․ «ՀԱՊԿ-ի գործիքակազմում կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, թմրամիջոցների շրջանառությանը, ապօրինի միգրացիային, հանցավորությանը հակազդելու արդյունավետ միջոցները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ