Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օրերս կազմակերպել էին ուժեղացված ծառայություն, որի ընթացքում Ազատեկ բնակավայրում բացահայտվեց ապօրինի ծառահատման երկու դեպք: 54-ամյա և 50-ամյա երկու բնակչի հողամասերի հարակից ձորակներում հայտնաբերվեցին ընդհանուր 15 հատված ուռենի: Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել են վերոհիշյալ տղամարդիկ։
Ոստիկանությունը շարունակելու է հետևողական քայլեր իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն