Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնեցված է ՀՀ-ին համատեղ օգնություն ցուցաբերելու առնչությամբ նախագիծը»․ Ստանիսլավ Զաս

Նոյեմբեր 23,2022 13:04

Երեւանում այսօր ընթացող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքում 24 փաստաթուղթ է ստորագրվելու։ Այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` տեղեկացնելով, որ փաստաթղթերն արդեն իսկ անցել են անհրաժեշտ գործընթացներով եւ համաձայնեցվել, երեկ բերվել վերջնական տեսքի։ Ապա Ստանիսլավ Զասը նշեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային գործընթացները վերջին շրջանում դրսեւորվում են հատուկ սրությամբ, այս համատեղ նիստը հատուկ նշանակություն է ձեռք բերում։

«Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրները զորամիավորումներ են տեղակայում, կատարելագործում են ռազմական ենթակառուցվածքները՝ դրանք ավելի մոտեցնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին։ Բնականաբար, սա լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում մեր կառույցի համար։ Հակամարտության սրացման միտումներ կան, այդ թվում՝ այլ պետությունների ներգրավմամբ»,-շեշտեց Զասը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նա ասաց․ «Դրական դեր են խաղում ՀՀ կառավարության եւ այլ մասնակիցների ջանքերը՝ խաղաղության պայմանագրին հասնելու, սահմանների իրավական ճշգրտման, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ։ Սրա հետ միաժամանակ պահպանվում է լարվածությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին։ Այն տեղեկատվությունը, որը մենք ամեն օր ստանում ենք ՀԱՊԿ-ում, փաստում է, որ գրեթե ամեն օր ՀՀ-Ադրբեջան սահմանին կրակոցներ են լինում։ ՀՀ-ին սպառնացող վտանգների վերաբերյալ ՀԱՊԿ-ի երեք նիստ է կայացել։ Ընդհանուր առմամբ համաձայնեցված է հավաքական անվտանգության ընդլայնման վերաբերյալ նախագիծը՝ Հայաստանին համատեղ օգնություն ցուցաբերելու առնչությամբ։ Դա հիմնված է ՀԱՊԿ մշտադիտարկման խմբի տվյալների վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930