ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստն է այսօր ընթանում Երեւանում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իրադարձության վայրում դիմավորեց գործընկերներին։
Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ձեռքը սեղմելիս Արարատ Միրզոյանը հարցրեց՝ «Всё в порядке?»։
Կարդացեք նաև
Բոլոր պաշտոնյաների համատեղ լուսանկարի ժամանակ էլ, երբ լուսանկարիչներից մեկը դիմեց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ ասելով «պարոն Պապիկյան, մի քիչ աջ կգա՞ք», Սերգեյ Լավրովն արձագանքեց․ «ещё чего, ваше дело фотографировать, а не указывать»։ Վայրկյաններ անց Միրզոյանը Լավրովին բացատրեց, թե ինչ էր լուսանկարիչն ուզում պաշտպանության նախարարից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ