Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։
Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։
Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ