Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ

Նոյեմբեր 23,2022 11:57

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները, կառույցն ապահովված չէ տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, հատակը, պատերն ու առաստաղը չունեն հարթ-նորոգ մակերես, պատուհանը չունի միջատապաշտպան ցանց, հումքի պատրաստման սեղանների մակերևույթները հարթ չեն և չեն պահվում նորոգ վիճակում, սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ինչպես նաև՝ չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930