Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի հինգ տարի որոշեինք չուտել, չխմել, չտոնել, այլ միայն զինվել, զինվել ու զինվել. Կարին Տոնոյան

Նոյեմբեր 23,2022 11:29

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Նորից Եռաբլուրից տուն եմ գալիս… Քաղաքում փակ փողոցներ, ինչ-որ նախատոնական պատրաստություններ… տոնածառ…

Գուցե բնական է. կյանքը շարունակվում է, և գուցե այսքան վիրավորական չլիներ, եթե միայն չիմանայինք, որ նրանք, ովքեր այսօր երկիրը նախապատրաստում են շքեղ Ամանորի, գիտեին, թե քանի հազար կյանքի գնով են «ազատվելու» Արցախից… Եվ նրանց համար այդքան մեկ չլիներ իրենց մեռած խղճին մնացած 5000+230 անավարտ կյանքի պատմություն, այդքան արյուն, սիրո կարոտ, այդքան չծնված երեխայի չհնչած ճիչ ու այդքան ավերված ընտանիքների մոխրացած երազանք․․․

Գիտեմ, կյանքը շարունակվում է… բայց անցնում եմ ամեն զարդարանքի մոտով ու հիշում դեռ ընդամենը 2 ամիս առաջ առաջնագծում կռիվ տված ու տասնյակ զինվորներ կորցրած մի հրամանատարի խոսքեր. «Մենք ոչնչի կարիք չունենք, տիկին Տոնոյան, առանց հաց էլ կկռվենք, առանց տաք հագուստի էլ, միայն թե ստիպեք ԴՐԱՆՑ մեզ նորմալ զինել… Առյուծ տղերքս մինչև ատամները զինված ոչխարների դեմ մաղվում են օր-օրի… Վիրավորանքից ապրել չի լինում, ուր մնաց կռվել…»:

Հա, գիտեմ, կյանքը շարունակվում է… ու խոսքս այն 5230 մարած օջախների մասին չէ, մեզ ցավի շիրմաքարի տակից այլևս ոչ ոք չի հանի… Խոսքս էն լույս տղաների մասին է, որ հիմա կիսազինված կանգնած են սահմանին ու կարող էին նաև շաաատ լավ զինված լինել… ու շատ լավ պաշտպանված լինել, եթե մենք ԴՐԱՆՔԻ փոխարեն ՄԵՐՈՆՔ ունենայինք ու շատ չէ, ասենք մի հինգ տարի որոշեինք չուտել, չխմել, չտոնել, այլ միայն զինվել, զինվել ու զինվել…

Երանի այն օրը, երբ նորից ազգովի կվերականգնենք մեր տան պատիվն ու էլ այսպես անպատիվ, անորոշ, անապագա Ամանորի չենք պատրաստվի…
Ու տղերքն էլ անիմաստ զոհաբերված չեն լինի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930