ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։
«Ես՝ անձամբ, եւ Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում