Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Արցախում եւ Հայաստանում կրակում է ՀԱՊԿ-ի հիմքերի ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 23,2022 10:45

Արցախում եւ Հայաստանի սահմաններին հրադադարի խախտման դեպքերն Ալիեւի արած վերջին հայտարարության համալիր շարունակությունն էին: Ադրբեջանի իշխող կուսակցության համաժողովի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի:

Այդ նույն ելույթի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ցանկացել է կազմակերպության անդամ «բարեկամ» պետությունների հանել Ադրբեջանի դեմ: Թերեւս, Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հրապարակված այդ տեսաձայնագրությունից ստացած սեփական ընկալումներն են Ադրբեջանի ղեկավարին այսօր առիթ տվել հայկական պետությունների սահմաններին աննախադեպ ցինիկությամբ համատարած հրադադարի ռեժիմը խախտել:

Այստեղ պետք է արձանագրել, որ հիշատակված դրսեւորումներն աննախադեպ են ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, ինչի հասցեատերն այստեղ այնքան էլ Հայաստանը չէ: Այսպես՝ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաեւ Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բոլոր դեպքերում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ հանդիպման վայրից մի քանի հարյուր կիլոմետրի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման համակարգված քայլերը հստակ ուղերձներ են պարունակում ռազմաքաղաքական այս կազմակերպությանը:

Բաքուն փաստացի անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմանին: Ադրբեջանի նման վարքին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ համարժեք անդրադարձն ու արձագանքն այս դեպքում պարտադիր են, հակառակ դեպքում՝ կազմակերպության եւ՛ ներսում, եւ՛ նրա սահմաններից դուրս անհասկանալի կլինեն քննարկվող անվտանգային հարցերի բնույթը, գաղափարաբանական հիմքերը եւ նպատակները, ինչն առաջին հերթին կհարվածի ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությանը: Այլ կերպ ասած՝ այսօր Ադրբեջանը Արցախում եւ Հայաստանում կրակում է… ՀԱՊԿ-ի հիմքերի ուղղությամբ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930