ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական քարոզչադաշտը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանն առաջիկայում պլանավորում է գնալ նոր սադրանքների։
Հիմնական թիրախը Արցախն է, բայց բնական է` դա հիմք չի տալիս գուշակել առաջիկա գործողությունների իրական ուղղությունը։ Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակ խոսում է Արցախի ՊԲ-ի զինաթափման իրենց ծրագրերի մասին։ Բնական է, որ եթե կա Արցախի ՊԲ-ն, ապա այնտեղ ապրող հայերից ազատվելու Ադրբեջանի պլանների իրագործումն առնվազն բարդանում է։ Դրա համար Ադրբեջանը նպատակ ունի զինաթափել Արցախը, հետո անցնել իր հանցավոր պլանների իրագործմանը, իսկ դա անթույլատրելի է։
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9, 11, 14, 16, 17, 18, 21, 22-ին Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի ուղղությամբ իբրև մեր կողմից հրադադարի խախտումների մասին։ Սա սադրանքների գնալու ակնհայտ ձեռագիր է։ Ուստի պետք է ինտենսիվ աշխատանք տանել դա կանխելու ուղղությամբ։ Հուսամ` Պուտինի հետ առաջիկա հանդիպումը կօգտագործվի առնվազն Արցախի ուղղությամբ անվտանգային լրացուցիչ երաշխիքներ ստանալու համար։