Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք խոստացել էին բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում, ավելացրել են 4-5 տարում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 23,2022 10:16

«Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով՝ մենք 2022 թվականի արդյունքներով՝ 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»:

Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հենց այստեղ էլ թաքնված է Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը: Ուշադրություն դարձրեք, որ իր խոսքերում նա նշում է 1-2 տարվա ընթացքում իր խոստումն ի կատար ածելու մասին, սակայն որպես ժամանակահատված համեմատում է 2022 թվականը 2018-ի հետ, որն արդեն չորս տարի է անում:

Այսինքն՝ նրա խոստումը կատարվել է ավելի երկար ժամանակահատվածում, քան իրենք խոստացել էին։ Նրանք խոստացել էին բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում, ավելացրել են 4-5 տարում։ Եվ սա էլ իր հերթին վկայում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին եւ ներկայացրել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ կրում են մանիպուլատիվ բնույթ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930