Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ Ստամբուլի հայության մասին

Նոյեմբեր 23,2022 13:00

«33 ձայն Իսթանպուլէն. Ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով գիրքը լույս է տեսել օրերս, Երեւանում եւ տարածվելու է հատկապես պոլսահայ համայնքով հետաքրքրվողների շրջանում:

Ինչպե՞ս են ապրում Թուրքիայի հայերը, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ ունեն, ինչպե՞ս է հնագույն Պոլիս քաղաքում պահպանվում հայերենը, հայկական մշակույթը եւ ի՞նչ ջանքեր են գործադրում այնտեղի հայերը՝ ազգային դիմագիծը չկորցնելու համար: Ինչո՞ւ են այնտեղ ապրող հայերից ոմանք գերադասում թուրքերեն խոսել, իրենց երեխաներին ուղարկել օտար դպրոցներ, ի՞նչ գին ունի անվտանգությունը…

Լրագրող, հրապարակախոս Սագօ Արեանը բազմիցս շփվել է Ստամբուլի հայության հետ՝ նրանցից փորձելով ստանալ այս հարցերի պատասխանները:

Նա հենց Ստամբուլում՝ ստամբուլաբնակ 33 հայի հետ կատարած իր հարցազրույցները ամփոփել է գրքում՝ փորձելով մեկ հարթակի վրա լսելի դարձնել հայության ամենատարբեր խավերի ձայնը: Վավերական նշանակություն ունեցող գիրքը գրվել եւ հրատարակվել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի եւ Թուրքիայի գործադրած ջանքերի եւ դրանից բխած մթնոլորտի պայմաններում, եւ գրքում, բնականաբար, անդրադարձ կա նաեւ այդ հարցին: Ստամբուլի հայերը իրենք են փորձում պատասխանել, թե ի՞նչ կտա այդ հարաբերությունների բնականոնեցումը երկու կողմին, ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի, անխուսափելի՞ է, արդյոք, հարեւանների հետ հաշտության գնալու ճանապարհը, թե՞ այն կարելի է նաեւ անտեսել… Հայաստանի անվտանգությանը եւ խաղաղությանը փորձ է արվել նայել «շատ բան տեսած» ստամբուլահայերի աչքերով, դրսից…

«Առավոտ» օրաթերթ
22.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930