Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ազատագրվի, քանի որ օկուպացվել է տասնամյակներ իր վեր»․ Արա Պապյան

Նոյեմբեր 22,2022 23:07

«Ինչքան էլ փորձեն այդ փաստաթուղթը նսեմացնել, դա անժամանցելի, անբեկանելի ուժի մեջ գտնվող և կատարման համար պարտադիր փաստաթուղթ է»,- Երևանում հրավիրված ՀԱՊԿ-ի գագաթաժողովին ընդառաջ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անցկացվող հավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Արա Պապյանը՝ անդրադառնալով Վիլսոնյան իրավարար վճռին։

Նոյեմբերի 22-ը Վիլսոնյան իրավարար վճռի կայացման օրն է։

Արա Պապյանը հայտարարեց՝ իրենց պահանջներից մեկը դեօկուպացիան է ու շարունակեց․ «Հայաստանը պետք է ազատագրվի, քանի որ օկուպացվել է տասնամյակներ իր վեր։ Մեզ համար և′ ԼՂ-ի հարցի լուծումը, և′ Հայաստանի տարածքային ամբողջականության վերահաստատումն է այն հիմնական մայրուղին, որով լուծվելու են բոլոր խնդիրները։ ՀՀ-ի պետականության վերականգնումը և ինքնիշխանության ճանապարհով տարածքային ամբողջականության վերահաստատումն ամենահեռանկարային և խաղաղ լուծման ճանապարհն է։ Փորձ են անում ցույց տալ՝ իբր ԱԺԲ-ն ծայրահեղական է։ Չի կարող սեփական հայրենիքի հզորացմանը ձգտող ուժը լինել ծայրահեղական։ Ամեն քաղաքացի պարտավոր է իր անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարել»։

Արա Պապյանն ասաց՝ վստահ է, որ շատ շուտով կունենանք Վիլսոնյան իրավարար վճռի՝ ավելի արդի, քաղաքական գործածությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930