Ընդունել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունել եմ դեսպանին և բարձր եմ գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես քննարկել ենք ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Քննարկել ենք Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Դեսպանին խնդրել եմ աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն էլ ավելի կմեծանա։
Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան