Հայաստան այցի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2022թ. hոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև դրան նախորդած այլ համատեղ հայտարարությունների գործնական իրականացան հետ կապված հարցեր: Կարևորվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու հարցը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգմանը:
Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ