Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քվեմո Քարթլի կատարած այցի շրջանակներում Ռուսթավիում հանդիպում ունեցավ Քվեմո Քարթլի մարզում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի, ինչպես նաև առանձին քաղաքների միջև գործնական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերի շուրջ։
Վրաստանում Հայաստանի դեսպանություն