Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-Նիկոլ հեռացի′ր, ռուս Նիկոլ հեռացի′ր, ՀՀ-ում Պուտինին սպասում է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ երբեք հայ ժողովուրդը»․ ԱԺԲ հավաքը՝ ընդդեմ Վլադիմիր Պուտինի այցին

Նոյեմբեր 22,2022 20:25

«ՀԱՊԿ-Նիկոլ հեռացի′ր, ռուս-Նիկոլ հեռացի′ր։ Մեզ ուզում են համոզել, որ Նիկոլը արևմտամետ գործիչ է՝ Հայաստանի ինքնիշխանությամբ տարված, բայց իր կառավարման բոլոր տարիներին նա միայն տվել է ռուսին, ինչ ուզել է ռուսը, տվել է»,- Երևանում հրավիրված ՀԱՊԿ-ի գագաթաժողովին ընդառաջ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անցկացվող հավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Վահագն Ավագյանը։

«Ոչ ռուս-թուրքական օկուպացիային», «ռուսական զորքը հայերին զսպելու համար է», «Ռուսաստան թշնամի», «միջազգային խաղաղապահներ Արցախում», «Слава Украине»,- այսպիսի կարգախոսներով ԱԺԲ-ն այս պահին հավաք է անցկացնում Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ դատապարտելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։

ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը հայտարարեց, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրն ու ժամը մինչև վերջ էլ պարզ չի եղել, քանի որ ըստ նրա՝ լավ հասկանում է, որ ամբողջ աշխարհն է իրեն համարում քաղաքակիրթ աշխարհի համար թիվ մեկ թշնամի։ Նա ասաց․ «Մենք տեղեկություն ունեինք, որ այդ մարդը որոշել է գալ այսօր, բայց պարզվեց, որ նա դեռ չի եկել, կգա, թե չի գա, դա էլ հստակ ասել չենք կարող։ Լավրով կոչված ԱԳ նախարարն արդեն եկել է ՀՀ, վաղը՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Դվին հյուրանոցում կայանալու է ՀԱՊԿ կոչված կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը։ Կլինի այդ հանդիպմանը Պուտինը ներկա, թե՝ ոչ, դեռ չգիտենք»։

Նա հայտնեց, որ այսօր, թեև չէին նախաձեռնել երթ, բայց որոշվել է, որ այսօր երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ և այնտեղ էլ կավարտեն իրենց գործողությունները։ Իսկ վաղը ժամը 15։00-ից կրկին Գարեգին Նժդեհի արձանի մոտ կիրականացնեն իրենց բողոքի գործողությունները։

Վահե Գասպարյանն ասաց՝ իրենք այսօր այստեղ են, քանի որ արժանապատիվ հայ են և ունեն ազգային արժանապատվություն և սկզբունքներ։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ հնարավոր այցին՝ հայտարարեց․ «Վաղը մեր երկիր է այցելելու ռուսաց թագավորը, մեր երկրի քաղաքական դաշտն ու քրեաօլիգարխիկ համակարգը քսան տարուց ավելի վերահսկողը, վաղը ՀՀ է այցելելու ՀՀ-ն պատանդի կարգավիճակով պահողը և դահիճը։

Վաղը Հայաստան է այցելելու մերօրյա դահիճը և միջազգային հանրության կողմից քաղաքակիրթ աշխարհի համար մեկ թշնամի հռչակված մարդասպանը, վաղը Հայաստան է այցելելու Ռոբերտ Աբաջյանի և 44-օրյա պատերազմում մեր հազարից ավելի զոհերի դահիճը։ Վաղը Հայաստան է այցելելու Արցախը Ադրբեջանի մաս համարող դահիճը, վաղը ՀՀ է այցելելու մեր գերիների դահիճը, Փարուխը, Բերձորը, Աղավնոն, Սև լիճը, Ջերմուկը հանձնող դահիճը»։

 

Վահե Գասպարյանն ասաց՝ մենք մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնենք, որ նրանք հասկանան՝ ամենևին սպասելի չեն Հայաստանում։ Նա եզրափակեց․ «Հայաստանում նրանց սպասում է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ երբեք հայ ժողովուրդը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930