Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի երիտասարդ բողոքի ցույց էր անցկացնում Գյումրու Թատերական հրապարակի եղևնիներից մեկի վրա։ Նա բարձրացել էր ծառին, իր գաղափարներ էր տարածում` կոչ անելով միավորվել, հայրենիքը փրկել, խոսում էր հավատքից, պահանջում էր, որ իր մոտ գա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
Ոստիկանները գտել էին նրա մորաքրոջն ու մտերիմ ընկերոջը։ Վերջիններս եկել են Թատերական հրապարակ, նրան համոզել վայր իջնել ծառից։ Երիտասարդը վայր է իջել ու կայծակնային արագությամբ իր մոտ եղած բենզինով ինքնահրկիզվել։ Պարզվել է նրա մոտ թույն չէր, ինչպես հայտարարում էր, այլ բենզին։
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Գյումրի ԲԿ֊ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ պարանոցի, իրանի, շնչուղիների տարբեր` 3-4 աստիճանի` այրվածքներով, նրան տեղափոխել են հիվանդանոց, մարմնի մակերեսի 30֊40 տոկոսն այրված է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ