Լրահոս
Օրվա լրահոսը

«Մա՛մ, պա՛պ, խնդրում եմ՝ երեխա ունեցեք». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը` Վանը

Նոյեմբեր 22,2022 19:30

«Այսօր»․ «Մա՛մ, պա՛պ, մեր համար երեխա ունեցեք». մայրիկին ու հայրիկին այս խոսքերն է միշտ ասել մեր գործընկերը՝ օպերատոր Վահե Կարապետյանը, երբ բանակում էր ու երբ վերադարձել էր բանակից։

44-օրյա պատերազմի ժամանակ, որպես կամավոր, Վահեն, թողնելով աշխատանքը, մեկնեց Արցախ։ Մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։

2020 թվականի այս օրերին Կարապետյանների տանը սուգ էր, այսօր ճիշտ հակառակն է. ծնողները կատարել են Վահեի ցանկությունը. լույս աշխարհ է եկել Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը։

Երեխան ծնվել է 2 կգ 470 գրամ քաշով , 46 սմ հասակով։

Մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, երջանիկ է. կատարել է Վահեի ամենակարևոր նպատակը։

«Ասում էր` մամ՛, պա՛պ, բանակից հետ գամ ու տեսնեմ նորությունն անկողնում պառկած է։ Չէր ասում՝ աղջիկ կամ տղա։ Բանակից եկավ, էլի նույն բառերն էր կրկնում՝ «ինչ կլինի, խնդրում եմ, մեր համար երեխա ունեցեք»…», – պատմում է տիկին Անահիտը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930