Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ էլ Սերգեյ Լավրովին դիմավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։