Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օրերս հյուրընկալել է կարատեի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին:
Բազմակի չեմպիոնը Եզրաս սրբազանի հետ զրույցում պատմել է այս տարվա իր սպորտային հաջողությունների մասին: Նշել է, որ տարվա ընթացքում երկու տարբեր վարկածով Եվրոպայի չեմպիոն է դարձել, իսկ մի վարկածով՝ աշխարհի չեմպիոն: Այդ շարքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած առաջնությունում նա դարձել է Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն՝ WUKF Եվրոպայի առաջնությունում: Կամո Ունանյանն առանձնահատուկ նշել է, որ Չեխիայում հաղթանակ է տարել՝ մենամարտելով թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ:
Նախորդ տարի, երբ Կամո Ունանյանը կրկին հյուրընկալվել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, նա խոստացել էր սրբազան հորը, որ բրոնզե մեդալը լրացնելու է ոսկե մեդալով, ինչը և հաջողվել է նրան այս տարի: Եզրաս սրբազանը մեծ ուրախությամբ է ընդունել այն, որ հայ մարզիկն իրեն տված խոստումը կատարել է:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը տեղեկանալով Կամոյի առողջական խնդիրների մասին, նորանոր հաջողություններ և ամենակարևորը՝ առողջություն է մաղթել չեմպիոնին։ Եզրաս սրբազանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի նրանք կրկին կհանդիպեն՝ խոսելու նոր հաղթանակների մասին:
Կարդացեք նաև
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը և Մոսկվայի Պուշկինո շրջանի հայ համայնքի ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Արշակ Գրիգորյանը:
Հայաստանի կարատեի միության լրատվական