Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանային գույները ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Նոյեմբեր 22,2022 17:44

«Աշուն է, անձրեւ… Ստվերներն անձեւ
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրեւ՜ ու անձրեւ …»:

Վահան Տերյան

Այս տխուր եւ մելամաղձոտ տրամադրությունը ստեղծում է աշունը` տարվա աներեւակայելի գեղեցիկ եղանակը: Աշնանային գունեղ պատկերներն ու բազմազանությունը տեսնելու համար պարզապես պետք է միայն շուրջը նայել եւ զմայլվել բնության կախարդանքով:

Բնությունը կարծես հրճվում ու խաղում է` փոխելով իր հանդերձանքը դեղին, կանաչ, կարմիր եւ շագանակագույն երանգների: Աշնանային այդ երանգներն ու գույներն էին դրսեւորվել «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների աշխատանքներում: Հարկ է նշել, որ դպրոցը գործում է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի հայրական օրհնության ներքո, իսկ տնօրենն է բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։

Դասի թեման տարվա խայտաբղետ այս եղանակն էր: Դպրոցականներից յուրաքանչյուրն իր աշունը պատկերել էր յուրովի, սակայն գերիշխողը վառ գույներն էին եւ դասարանում տիրող ջերմ ու տաք տրամադրությունը:

Սփյուռքի տաք աշնանը սովոր աշակերտներն այնքան իրական էին պատկերել աշունն իրենց աշխատանքներում, որ կարծես մի կտոր նախշուն աշուն մտել էր դասասենյակ:

Ոսկեղենիկ աշնան հեքիաթը կարծես շարունակվում է աշակերտների պաստառներում. Ձայնի, գույների համադրությունը մի տեսակ թափանցիկ պար է բռնում անձրեւի, քամու ու տերեւների մեղմ պտույտի հետ ու ստեղծում ամբողջական անձեռակերտ պատկեր: Երեխաների նկարազարդված աշունը չկրկնվող ու պայծառ է, ուր ծորում է բազմազան գույների խաղը, կաթկթում անձրեւի զուլալ արցունքը, լսվում հեռավոր հայրենիքից կանչող քամու սուլոցը:

Ուր որ է կցրտի, ուր որ է կհանգչի պատուհանների լույսը, կմարի աշնան վերջին արեւը, բայց պաստառներից ճառագող լույսն ու տաքությունը երկա՜ր կջերմացնի մեզ ու մեր հոգու անկյունը…

Անահիտ ԱՄԻՐՅԱՆ

Ուսուցչուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930